Փարիզում իրավապահները հարկադրված արցունքաբեր գազ են կիրառել ռասիզմի և ոստիկանական բռնության դեմ ցույցը ցրելու համար

Ֆրանսիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել չհամաձայնեցված բողոքի ակցիան ցրելու համար, որն անցկացվում էր Փարիզում և ուղղված էր ոստիկանական բռնության և ռասիզմի դեմ: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»:

BFMTV հեռուստաալիքի տեղեկությամբ՝ ակցիային մասնակցում էր մոտ 15 հազար մարդ: Սկզբում մարդիկ խաղաղ ակցիա են իրականացրել քաղաքի դատարաններից մեկի դիմաց, ապա ցուցարարաները իրենց գործողությունները շարունակելու համար տարբեր ուղղություններով են շարժվել: Նրանց մի մասը շարժվել է քաղաքի ուղղությամբ՝ դեմ դիմաց դուրս գալով ոստիկանական զորքերին, իսկ մյուս խումբը սկսել է սադրել և վիրավորել իրավապահներին, որոնք հսկողություն են իրականացնելիս եղել տրամվայի օղակաձև ճանապարհին:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը հարկադրված է եղել մի քանի անգամ արցունքաբեր գազ կիրառել՝ ի պատասխան իրավապահների ուղղությամբ նետված շշերի և այլ աղբի: Բացի դա ցուցարարները վարձակալած հեծանիվներով բարիկադներ են կազմել երթևեկելի հատվածում, ապա այրել դրանք: