Արցախում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մեջ, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:
Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով վարակվել է 57 քաղաքացի, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով կատարվել է 984 նմուշառում և ուղարկվել Հայաստանի Հանրապետություն: