Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած բոլոր քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 515 նոր դեպք, ապաքինվել է ևս 27 մարդ:

Արձանագրվել է մահվան 12 դեպք: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ բուժառուները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է: