Կորոնավիրուսն «ստիպեց» պետությանը՝ վիրուսաբաններին նորովի բացահայտել և գնահատել (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ը զրուցեց Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Բջջաբանության և վիրուսաբանության» լաբորատորիայի վարիչ  Զավեն Կարալյանի հետ։

Անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների թվի աճին ՀՀ-ում, վիրուսաբանը նշեց, որ այս տեմպերը սպասելի էին, քանզի այս համավարակի պայմաններում դա նորմալ ցուցանիշ է։

Կարևորելով պատվաստումների դերն ու նշանակությունը՝ Զավեն Կարալյանն ընդգծեց, որ միշտ կողմ է եղել պատվաստումներին, սակայն փոքր-ինչ մտավախություն հայտնեց դրանց արդյունավետության վերաբերյալ։

Պրոֆեսորը ուրախությամբ արձանագրեց, որ պետությունը կորոնավիրուսային համավարակի օրերին իր ուշադրությունն է սևեռել վիրուսաբանների վրա՝ կարևորելով նրանց աշխատանքը։

Զավեն Կարալյանը հորդորեց մեր հայրենակիցներին՝ թեթև ապրել և խուճապի չմատնվել, կորոնավիրուսային վարակի ներկայացվող թվերից էլ խուճապահար չլինել, քանզի դրանք սպասելի թվեր են։

«Մենք ուժեղ ազգ ենք և այս համավարակն էլ կհաղթահարենք»-ամփոփեց պրոֆեսորը։

Մանրամասները՝ տեսանյութում