Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները, որոնք ընդունվում են երկու երկրներում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել թոքերի արհեստական օդափոխման ամերիկյան սարքեր ՌԴ մատակարարելու համար»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում Պուտինն ընդգծել է ռազմավարական կայունության և ռազմական ասպարեզում վստահության միջոցների մասին երկխոսության ակտիվացման կարևորությունը: