Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում

Օրեցօր կրկնապատկվող մահերի և առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին, որ մեր երկրում տեղի ունենա առողջապահական, հումանիտար և տնտեսական քաոս:

Երբ ժամանակին ասում էի, որ սահմանափակումները պետք չէ հանել, քանի դեռ կորոնավիրուսի ալիքն իր պիկին չի հասել, պրն. աննախադեպը սովորության համաձայն իր «էշն էր քշում» և հանցավոր համառությամբ վերացնում սահմանափակումները:

Արդյունքում օրական ունենում ենք հարյուրավոր վարակվածներ և մահեր:

Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում:

Այլևս ամեն բան կախված է միայն Աստծուց և մարդկանց զգոնությունից:

Իսկ նրանք, ովքեր փորձում են պատճառաբանել, թե ողջ աշխարհում է իրավիճակն այսպիսին, թող նայեն հարևան Վրաստանին, և պատկերը պարզ կլինի. կորոնավիրուսը միանշանակ հնարավոր է հաղթահարել:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Օրեցօր կրկնապատկվող մահերի եւ առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 2 июня 2020 г.