Ովքե՞ր են մեզանում իրականացնում ադրբեջանամետ, թուրքամետ քաղաքականություն (տեսանյութեր)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, որը խոսեց հեղափոխությունից հետո Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ Հայաստանի իշխանությունների վարած խաղաղասիրական, բարիդրացիական քաղաքականությունից և դրա հետևանքներից։

Հայաստանն այսօր չունի ռազմավարական որևէ գործընկեր, ինչը թուլացնում է նրա դիրքերը միջազգային քաղաքականության հարթակում․ արդյունքում մեր իշխանություններն այսօր պարտադրված են զիջողական քաղաքականություն վարել բոլոր առումներով։ Դա դիվանագիտական բազմաթիվ սխալների ու բացթողումների հետևանք է։ Հաղորդման հյուրը կոչ արեց հանրությանը զգոն լինել և թույլ չտալ, որ ի վնաս մեր պետության ու պետականության ադրբեջանամետ, թուրքամետ դիրքորոշում ունեցողները կարողանան իրենց նպատակներն իրագործել՝ թաքնվելով նորարարների, լիբերալների դիմակների տակ։

Մանրամասները՝ տեսանյութում