Նյու Յորքում ցույցերը վերածվել են զանգվածային թալանի

Նյու Յորքում սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի հիշատակին կազմակերպված խաղաղ ցույցերը վերածվել են զանգվածային թալանի․ ցուցարարները թալանել են Մանհեթենի խանութները։ Այս մասին տեղեկացրել է ՏԱԱՍ գործակալությունը։

Ցուցարարները հիմնականում հարձակվել են սպորտային ապրանքների, կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև թանկարժեք զարդերի խանութների վրա՝ թալանելով մեկ տասնյակից ավելի  խանութներ:

Իսկ ցուցարարների ոչ մեծ խմբեր էլ գիշերը փողոցներում են անցկացրել՝ այդպես խախտելով քաղաքում ժամը 23:00-ից հետո սահմանված պարետային ժամը։