Կորոնավիրուսից մահացած 19 պացիենտներն ունեցել են քրոնիկական հիվանդություններ. ամենատարեցը եղել է 86, երիտասարդը՝ 50 տարեկան

Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ  Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բուժառուները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է: