Արցախի նախագահի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. խոսնակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Օրեր առաջ վարչապետը Երևանում հանդիպում էր ունեցել Արցախի նախագահի հետ: