Հունիսի 1․ տոն փոքրիկ հրեշտակների համար (Տեսանյութ)

Ամռան առաջին օրը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին, Ժնևում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր՝ 1950 թվականին: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ այս տարի ստիպված ենք տոնել առանց ավանդական միջոցառումների, սակայն երևանյան մանկապարտեզներից մեկը փորձել է, այնուամենայնիվ, տոն դարձնել փոքրիկ հրեշտակների օրը։

Օրվա խորհրդին համահունչ՝ LIVEnews.am-ը զրուցել է «Մեր Բակը» մանկապարտեզի տնօրեն Անի Հայրապետյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում