Բաքուն խոստովանել է, որ 2016 թ. Ապրիլյան քառօրյան սանձազերծել է Ադրբեջանը (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադառնալով  Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող ռազմատենչ հայտարարություններին՝ նշեց. «Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, ինչին հաջորդել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ըստ էության, խոստովանել է, որ 2016-ի Ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից: Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, 2016-ին, այնպես էլ ցանկացած այլ պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին»: Մակունցը հավելեց, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը, այն է՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը:

Մանրամասները՝ տեսանյութում