Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետի ծննդյան օրը

Մեծարգո՛ պարոն վարչապետ

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ և արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին, առավել ևս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում:

Խորին հարգանքով` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան