Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով (տեսանյութ)

«Ցավոք, մեր թեստը դրական է»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որքան հնարավոր է՝ կաշխատեմ, և խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ՝ հակահամաճարակային կանոնները պահպանեք»,- նշեց վարչապետը:

«Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել և դրական էր: Որևէ ախտանշան չունենք, ես ամեն օր աշխատանքի ներկայանալուց առաջ ինչպես կարգն է՝ ջերմաչափվել եմ, ջերմություն չեմ ունեցել, ինչ վերաբերում է իմ վարակվելու հանգամանքին, ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից, և ես կռահում եմ, թե որտեղ եմ վարակվել: Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, մի դեպք եմ արձանագրել, որ խորհրդակցության ժամանակ ջրի բաժակներ են դնում, ես նկատեցի, որ բաժակն առանց ձեռնոցի էր դնում, ես նկատողություն արեցի, փոխեցին, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել և այդ աշխատողի մոտ հաստատվել է կորոնավիրուս»,-ասաց Փաշինյանը:

Տեսանյութը՝

Մեր թեստը, ցավոք, դրական է։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 31 мая 2020 г.