Վատ հարսի պես քաղաքի երևացող տեղերում աղբը լցնում են բազմոցի տակ, չերևացող տեղերում՝ թողնում (տեսանյութ)

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը շրջել է մայրաքաղաքի փողոցներով ու բակերով և նկարահանել շատ վայրերում անխնամ թափված և օրեր շարունակ չմաքրվող աղբը, բարձրահարկ շենքերում մի քանի օր չտեղափոխվող աղբի հետևանքով կուտակված առնետներին, և այժմ բարձրաձայնում է, որ Երևանում իրականացվող աղբամաքրման աշխատանքները ոչ պատշաճ են, թերի, ինչի հետևանքով մեր քաղաքն անհրապույր տեսք ունի: Մյուս կողմից նման հակասանիտարահիգիենիկ վիճակը վտանգավոր է նաև տարբեր հիվանդությունների բռնկման ու տարածման առումով:

Մանրամասները՝ տեսանյութում