Արցախում կորոնավիրուսով վարակված 38 քաղաքացիներից 26-ն առողջացել են

Այսօր ժամը 11։00 դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, որից 26-ը առողջացած։

Արցախում մահվան դեպքեր չեն գրանցվել։

Արցախ տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, մեկուսացման մեջ է գտնվում 67 քաղաքացի, ընդհանուր թեստավորվածների թիվը հասնում  է 863-ի։