Նա հրաձգային գումարտակի հրամանատար էր, ես հրամանատարի ( այսինքն՝ իր) տեղակալը

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին գիտեմ դեռևս 1996 թվականից, երբ միասին ծառայում էինք ԼՂՀ ՊԲ 1-ին ՊՇ մարտական դիրքերում։ Նա հրաձգային գումարտակի հրամանատար էր, ես հրամանատարի ( այսինքն՝ իր) տեղակալը։ Աղաջանյանը դեռևս երիտասարդ տարիքից իր նման բազմաթիվ նվիրյալների հետ փառավոր մարտական ուղի է անցել, այնուհետ անբասիր ծառայությամբ աչքի է ընկել զինվորական հրամանատարական բոլոր օղակներում՝ մինչև կորպուսի հրամանատար։ Նշանակվել և պատվով ծառայել է նաև Արցախի ոստիկանապետի պաշտոնում։

Մի անգամ մեր գումարտակի առաջնագծի բազայում ապագայի մասին մեր հերթական զրույցի ժամանակ դեռևս կապիտան Աղաջանյանին ասացի. «Կամո խոսքս հիշիր, դու գեներալ ես դառնալու, և դեռ շատ ծառայություններ պետք է տանես մեր երկրի համար»։ Ինքն էլ ինձ՝ այն ժամանակ դեռևս երիտասարդ լեյտենանտիս, ասաց. «Դու էլ պատրաստ եղիր, որովհետև բանակից հետո քաղաքականությամբ ես զբաղվելու»։ Տարիներ հետո մեր այս ֆուտուրիստական զրույցն իրականություն դարձավ։ Եվ ուրախ եմ, որ այն դեռ շարունակվում է։

Շնորհավորում եմ գեներալ Աղաջանյանին՝ Արցախի հանրապետության ԱԱԾ տնօրենի պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար։ Վստահ եմ, որ արդարացված են լինելու պետության և արցախցիների անվտանգության բոլոր ակնկալիքները։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին գիտեմ դեռևս 1996 թվականից, երբ միասին ծառայում էինք ԼՂՀ ՊԲ 1-ին ՊՇ մարտական դիրքերում։ Նա…

Опубликовано Artak Zakaryan Пятница, 29 мая 2020 г.