«Հերոսների երկիր Տավուշ աշխարհ» առցանց նկարչական մրցույթին մասնակցել էր ավելի քան 300 դպրոցական (տեսանյութ)

Մայիսի 28-ին կայացավ «Հերոսների երկիր Տավուշ աշխարհ» առցանց նկարչական մրցույթի մրցանակների հանձնման միջոցառումը:

ՀՀ Տավուշի մարզպետարանի տեղեկացմամբ, մրցույթը կազմակերպել էր ՀՀ նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը:

Տավուշի տարբեր գյուղերից ու քաղաքներից 1-5-րդ դասարանների ավելի քան 300 երեխա մասնակցել է մրցույթին:

ՀՀ նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ Արմինե Թումանյանը կարծում է, որ սա լավ խթան կհանդիսանա երեխաների ստեղծագործական ուղում, կոգևորի նրանց և փոքրիկ ստեղծագործողներն ավելի շատ կսիրեն ու կգնահատեն կերպարվեստը: Նշում է, որ ընտրություն կատարելը շատ բարդ էր, քանի որ տաղանդավոր երեխաները շատ էին:

Այս մրցույթը առաջինն էր, բայց վերջինը չի լինի, հաջորդ անգամ կբացահայտեն ավելի շատ նոր տաղանդներ։

Խոստանում են՝ դեռ շատ անակնկալներ է սպասվում Տավուշի մարզի ստեղծագործող երեխաներին:

Տեսանյութը՝

Հերոսների երկիր Տավուշ աշխարհ

🎨❗️Մայիսի 28-ին կայացավ «Հերոսների երկիր Տավուշ աշխարհ» առցանց նկարչական մրցույթի մրցանակների հանձնման միջոցառումը:Մրցույթը կազմակերպել էր ՀՀ նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը:Տավուշի տարբեր գյուղերից ու քաղաքներից 1-5-րդ դասարանների ավելի քան 300 երեխա մասնակցել է մրցույթին:ՀՀ նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ Արմինե Թումանյանը կարծում է, որ սա լավ խթան կհանդիսանա երեխաների ստեղծագործական ուղում, կոգևորի նրանց և փոքրիկ ստեղծագործողներն ավելի շատ կսիրեն ու կգնահատեն կերպարվեստը: Նշում է, որ ընտրություն կատարելը շատ բարդ էր, քանի որ տաղանդավոր երեխաները շատ էին: Այս մրցույթը առաջինն էր, բայց վերջինը չի լինի, հաջորդ անգամ կբացահայտեն ավելի շատ նոր տաղանդներ։ Խոստանում են՝ դեռ շատ անակնկալներ է սպասվում Տավուշի մարզի ստեղծագործող երեխաներին:

Опубликовано ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/ Пятница, 29 мая 2020 г.