Մեկ բան վստահաբար գիտեմ․ եթե ՄԻԵԴ-ը գործը դարձրել է իր քննության առարկա, ուրեմն՝ տեսել է, որ այդտեղ խնդիր կա․․.

Քանի որ ինքս մասնագիտությամբ իրավաբան չեմ, առայժմ զերծ կմնամ ՄԻԵԴ-ի կարծիքի մասին կարծիք հայտնելու գայթակղությունից։ Կսպասեմ մասնագետների առավել հանգամանալից կարծիքին, ՍԴ-ի խոսքին։

Բայց նկատեցի, որ արդեն ով չի ալարում, դրանից է խոսում։

Լսեցի Ռ․Քոչարյանի փաստաբաններին, այլ իրավաբանների, մարդիկ հանգամանալից և պրոֆեսիոնալ բացատրում էին հարցը։ Եվ, մյուս կողմից ԱԺ երկու քայլած պատգամավորների առանց փաստարկի, առանց հիմնավորման, բայց՝ շատ իրոնիկ խոսքը կարդացի․․․

Մեկ բան վստահաբար գիտեմ․ եթե ՄԻԵԴ-ը գործը դարձրել է իր քննության առարկա, ուրեմն՝ տեսել է, որ այդտեղ խնդիր կա․․Հիմա, խոսքս ուղղում եմ իշխանության կարծիք հայտնողներին՝ մի քիչ համբերեք, մինչև վերջ ծանոթացեք, քննարկեք և հետո միայն կարծիք հայտնեք, որ հերթական անգամ ծիծաղելի վիճակների մեջ չհայտնվեք․․․Ախր, ոնց կարելիէ այսքան անլրջացնել բոլոր հարցերը, սիրողական մակարդակից դուրս չեկաք, Գյումրի-Երևան քայլարշավը վաղուց ավարտվել է․․․

Այս կապակցությամբ մի անեկդոտ հիշեցի․

Վստահ եմ, շատերդ գիտեք այդ անեկդոտը, չպատմեմ, միայն վերջը հիշեցնեմ․ «Էհ, դու էլ ասա․․.»․․.

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Քանի որ ինքս մասնագիտությամբ իրավաբան չեմ, առայժմ զերծ կմնամ ՄԻԵԴ-ի կարծիքի մասին կարծիք հայտնելու…

Опубликовано Մարգարիտ Եսայան Пятница, 29 мая 2020 г.