Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԵԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Ռումինիայի հարցերով համազեկուցող

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիտորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ Այս մասին Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիտորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը»,-նշել է նա: