Չինաստանում անցած օրը COVID-ով վարակման նոր դեպքեր չեն գրացնվել

Անցած օրը Չինաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել, չկան կասկածներ և մահվան դեպքեր COVID-19-ի վերաբերյալ: Այդ մասին են վկայում Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալները, որոնք փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»:

Բուժվելուց հետո 3 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից: 479 մարդ, որոնք սերտ կապ են ունեցել վարակված հիվանդների հետ, ազատվել են բժշկական հսկողությունից: