Ռուսաստանը ԱՀԿ-ին առաջարկել է կորոնավիրուսի ութ պատվաստանյութ

Ռուսաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը առաջարկել է ութ պատվաստանյութ նոր կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Ռուսաստանի ներդրումը շատ մեծ է»,- նշել է նա ՌԱՆ-ի «Կյանքի գիտությունների» խորհրդի առցանց հանդիպման ժամանակ`«Պատվաստանյութեր COVID-19-ի համար. Կանխատեսումներ և իրականություն» թեմայով, որը կազմակերպել է МИА «Ռուսաստանն այսօր»-ը:

Վույնովիչը հավելել է, որ դեղամիջոցի վրա աշխատել են մի շարք ռուսական ինստիտուտներ:

Ընդհանուր առմամբ կազմակերպությունում գրանցվել են տարբեր երկրներից  պատվաստանյութի 124 «թեկնածուներ»:

«Միգուցե ավելին կան: Սրանք այն դեղամիջոցներն են, որոնք մեզ տեղեկատվություն են տրամադրել և անցել են գնահատման չափանիշներ: Դրանցից տասը կլինիկական գնահատման փուլում են, իսկ 114-ը գտնվում են նախակլինիկական փուլում», – պարզաբանել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19- ի բռնկումը համարեց համավարակ: Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում վարակվածների թիվը գրեթե 6 միլիոն է, մահացել է ավելի քան 362,5 հազար մարդ, ապաքինվել է 2 593 383: