Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 8 572 դեպք

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի դեպքերի թիվն աճել է 8 572-ով, հասնելով մինչև 387 623-ի: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է  կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

«Վերջին 24 ժամում Ռուսաստանի 84 մարզերում հաստատվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի  8 572 դեպք, այդ թվում՝ 3380 (39,4%) ՝ առանց կլինիկական դրսևորումների»,- նշվում է զեկույցում:

Ընդհանուր առմամբ, երկրի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 387 623 (+ 2.3%) դեպք, ապաքինվել են 159 257 բուժառուներ, մահացել է 4374 քաղաքացի: