Լավ, եթե այդ մարմնում ճգնաժամ է, ինչո՞ւ է իշխանությունն օրինագիծ բերում՝ հիմքում վկայակոչելով ՍԴ որոշումը և օրենքն այդ որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը…

Հատուկ՝ ճգնաժամասերների համար…

Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում:

Չկա այդպիսի բան, և վերջ…

Էս վերջերս ասվում էր չէ՞…

Ձեր գլուխներում հաղթահարեք խնդիրները…

Հանեք ձեր գլուխներից ՍԴ ճգնաժամի ցեցը…

Լավ, եթե այդ մարմնում ճգնաժամ է, ինչու՞ է իշխանությունն օրինագիծ բերում՝ հիմքում վկայակոչելով ՍԴ որոշումը և օրենքն այդ որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը…

Հերիք չի՞ ձեռք առնեք մարդկանց…

Սահմանադրական դատարանում մի ճգնաժամ կա, և նրա անվանումն է՝ այո, այո, նույն ինքը՝ Վահե Գրիգորյանը՝ ՍԴ միակ անդամը, ով համառորեն ոչինչ չի անում, բայց աշխատավարձ է ստանում…

Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում, որ հարցնեմ՝ ի՞նչ արեց-չարեց, որ իմացավ, որ Վահե Գրիգորյանն աշխատավարձ է ստանում՝ առանց ճգնելու, ու վերջապես ե՞րբ է գալու Վահե Գրիգորյանի ճգնելու ժամը…

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Հատուկ՝ ճգնաժամասերների համար…Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում:Չկա…

Опубликовано Gevorg Petrosyan Четверг, 28 мая 2020 г.