Կորոնավիրուսի պատճառով մահացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը

Ռուսաստանում 81 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբագիր Գեորգի Սահակովը:

«Մոսկվայում մահացել է հիանալի կինոռեժիսոր, Սամվել Գասպարովը: Նա եղել է Միխայիլ Ռոմի աշակերտնը, «Վեցերորդը», «Մոռացե՛ք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան», «Առանց հատուկ ռիսկի» ֆիլմերի ստեղծող: Սամվել Վլադիմիրովիչը պարտվող տեսակ չէր, սակայն անիծյալ կորոնավիրուսին նա հաղթել չկարողացավ: Հիշատակդ վառ»,-գրել է Սահակովը:

Ռեժիսորի կինը` հայտնի դերասանուհի Նատալյա Վավիլովան, որը Վ. Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտել է Ալեքսանդրայի դերը, դուստրը՝ Աննա Գասպարովան, Թբիլիսիի Գրբոյեդովի անվան դրամատիկական թատորնի դերասանուհի է:

Գասպարովը ծնվել է 1938 թվականի հունիսի 7-ին, Թբիլիսիում, հայկական ընտանիքում: Կինոյում կարիերան սկսելուց առաջ աշխատել է որպես բեռնատարի վարորդ և գրել է պատմվածքներ:

1970 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը, 1974 թվականից սկսել է ֆիլմեր նկարահանել: 1993 թվականին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում կազմակերպել է Մայքլ Ջեքսոնի համերգը: