Խոր Վիրապ տանող ճեմուղին բարեկարգվում է (լուսանկարներ)

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։

Բարեկարգվում են՝

Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին և հարակից տարածքները

Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։

Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաև հաշմանդամների համար, ինչպես նաև ապահովել վանքի և հարակից տարածքների ջրամատակարարումը։

Ընթացիկ աշխատանքների ընթացքում նախատեսվում է նաև բարեկարգել կանաչապատ տարածքները և ստողծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացմանե ծրագրի շրջանակներում»: