Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17 572 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 29.05.2020 դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, 29.05.2020 դրությամբ իրականացվել է 17 572 ստուգում:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։