Հայերս ունենք կիսատ թողած գործ․ մենք դեռ միասին կերտելու ենք միացյալ, հզոր և անպարտելի Հայաստան (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում հյուրընկալել ենք պատմական գիտությունների թեկնածու Վանիկ Բաբաջանյանին։

1918 թ․ մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը վճռական քայլ կատարեց՝ հայտարարելով Հայաստանի անկախության մասին։

Անդրադառնալով Առաջին հանրապետության ստեղծմանը, Վանիկ Բաբաջանյանը նշեց, որ այն ստեղծվեց բավականին ծանր պայմաններում, քանզի անկախության հռչակմանը պետք է հետևեր օրենսդիր, գործադիր մարմինների ստեղծումը, որը նորանկախ պետականության համար բավականին բարդ գործընթաց էր։

Վանիկ Բաբաջանյանն անդրադարձավ նաև նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանական և միջխորհրդարանական հարաբերություններին, որը պրոյեկտելով ներկայիս օրերին, բավականին նմանություններ նկատեց։

Փաստենք, որ պետականությունը հեշտ չի տրվում, դրա համար ջանք, եռանդ և արյուն է պահանջվում։ Մայիսյան հերոսամարտերը դրա վառ ապացույցն էին, երբ սակավաթիվ զորքով կարողացանք հետ մղել թշնամուն և հաղթանակել։

Ինչպես Ալեքսանդր Խատիսյանն է նշում իր հուշերում,  1918թ․ մայիսի 28-ին, անկախության դարավոր պայքարից հետո, մենք էլ մեր փոքրիկ անկյունն ունեցանք աշխարհի քարտեզի վրա, որը մահվան գնով պետք էր պահել։

Մանրամասները՝ տեսանյութում