Նրանք, իրենց ուժերի ու պատկերացումների սահմաններում, արեցին թերևս առավելագույնը

Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը ի սկզբանե ազգային, քաղաքական կամ զինվորական գործիչներ էին, բայց, կարծում եմ, նրանցից շատերը իսկապես բարձրացան ՊԵՏԱԿԱՆ գործիչների մակարդակի։

Հատկապես ցանկանում եմ ընդգծել 1918թ. օգոստոսին Կառավարության ընդունած որոշումն այն մասին, որ քրեական դատավարությանը հարկ է մասնակից դարձնել «ժողովրդի ներկայացուցիչներին»։ Այս ուղենիշով 1920թ. մարտին ձևավորվեց Երևանի երդվյալների դատարանը, որը հասցրեց մի շարք քրեական գործեր քննել։

Կարևոր էր նաև իրավահավասարության սկզբունքի ապահովմանն ուղղված քաղաքականությունը – կանանց ընտրական իրավունք, շուրջ 8% կին պատգամավորներ, կին դեսպան, և այլն։

Հակառակ դրան, իմ կարծիքով, պետական մտածողությունը անհրաժեշտ բարձունքի վրա չէր արտաքին-քաղաքական հարցերում (երևի չէր էլ կարող լինել – փորձառություն չունեինք)։ Օրինակ՝ եթե ժամանակին իրականացվեր համագործակցություն Ստեփան Շահումյանի հետ (նրան համարում եմ լրջագույն գործիչ, շատ ավելի ազգային, քան իր ժամանակի մյուս բոլոր հայ բոլշևիկները՝ միասին վերցրած), թերևս չէր լինի 1920թ. ազգային աղետը։

Անկախ այդ ամենից՝ ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, կեցցե՛ն հանրապետության հիմնադիր հայրերը։ Նրանք, իրենց ուժերի ու պատկերացումների սահմաններում, արեցին թերևս առավելագույնը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը ի սկզբանե ազգային, քաղաքական կամ զինվորական գործիչներ էին, բայց կարծում եմ…

Опубликовано Ruben Melikyan Четверг, 28 мая 2020 г.