Արևմուտքն արգելել է կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանից օգնություն խնդրել. Լավրով

Արևմտյան երկրները ձգտում են օգտվել կորոնավիրուսային համավարակից՝ պատժելու իրենց համար անցանկալի կառավարություններին և արգելում են COVID-19-ից տուժած երկրներին օգնություն խնդրել Ռուսաստանից: Այս մասին գրել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը չինական Global Times թերթում:

«Ոչ բոլորն էին պատրաստ անցնել համավարակի փորձությանի միջով: Նույնիսկ այս գլոբալ մարտահրավերը, թվում է, պետք է  համախմբեր՝ ստիպելով գոնե մի որոշ ժամանակ մոռանալ հակասությունների մասին, բայց դարձյալ գիշատիչ հավականություններն իրենց ցույց են տալիս: Ոչ բոլորն են ի վիճակի չտրվելու «յուրաքանչյուրն իր համար» սկզբունքով գործելու գայթակղությանը»,- ասել է Լավրովը:

Ըստ Արտաքին գործերի նախարարի՝ որոշ երկրներ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից`«Մենաշնորհների խաղերի» համար, նեղանձնական շահերն առաջ մղելով՝ փակում հաշիվները աշխարհաքաղաքական հակառակորդների հետ: Նա նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրում է գերիշխող բացասական միտումները և կուտակված հակասությունները:

«Ինչպես, եթե ոչ մարդասիրական հարցերի քաղաքականացմամբ և համավարակը օգտագործելով՝ անցանկալի կառավարություններին պատժելու ձգտմամբ, կարելի է բացատրել արևմտյան մի շարք երկրների, որոնք շատ են քննարկում մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտությունը, չհրաժարվելը զարգացող երկրների դեմ միակողմանի տնտեսական սահմանափակումների կիրառումից, գոնե մինչև գլոբալ համաճարակաբանական իրավիճակի կայունացումը: Ի վերջո, ՄԱԿ-ի գնահատմամբ, նման պատժամիջոցները, որոնք սահմանափակում են հասարակ քաղաքացիների սոցիալական և տնտեսական իրավունքները, լրջորեն բարդացնում են հանրային առողջությունը պաշտպանելու ջանքերը և հարվածում են դրա առավել խոցելի, անպաշտպան շերտերին»,- նշել է նա:

Բացի այդ, Լավրովը կարծում է, որ համաճարակը աշխարհին ցույց է տվել մարդասիրության դեֆիցիտի մի շարք օրինակներ: Նրա կարծիքով, այդ դեֆիցիտը պայմանավորված է «մի շարք երկրների և նրանց իշխող վերնախավերի անբուժելի էգոիզմով»: Խոսքը, բացատրեց նա, վերաբերում է նրանց, ովքեր հայտարարում են բարոյական առաջնորդության և ժողովրդավարական ավանդույթների մասին, բայց իրականում «մերժում են պարկեշտության տարրական կանոնները, բարոյական նորմերը և սկսում են գործել ըստ «ջունգլիների օրենքի»:

Որպես օրինակ, արտգործնախարարը վկայակոչեց կորոնավիրուսի տարածման համար Չինաստանին մեղադրելու փորձերը, ինչպես նաև մի շարք երկրների՝ ռուսական օգնության շուրջ շահարկումները, որը նրանք ստացել են իրենց իսկ կառավարությունների խնդրանքով: