Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ևս 11 քաղաքացի

Արցախում մայիսի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուր առմամբ բուժվել է 25 պացիենտ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38 դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 11 բուժառու։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 824 մարդ, կա 67 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։