Աշխարհում այսօր մեծ պատերազմ է ընթանում «ստամոքսի և սրտի միջև»

Իրականում ես չեմ կարող չհամաձայնել Ֆրենսիս Ֆուկույամայի հետ, ով պնդում է, որ աշխարհում այսօր մեծ պատերազմ է ընթանում «ստամոքսի և սրտի միջև»: Փաստորեն, մարդկության սահմանագծերը ոչնչացնելու հրեշավոր պլանը ամբողջ թափով է ընթանում: Ի դեպ, աշխարհում կորոնովիրուսի համաճարակը միայն արագացնում է մարդու վերահսկողության մեխանիզմների ստեղծման գործընթացը: Անգրագիտության արմատավորումը (ավելի ճիշտ՝ սահմանափակ կրթությունը), որակյալ կրթության բարձր գինը, պրիմիտիվիզմի քարոզչությունն ունեն շատ հստակ նշանակություն: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Վերարտադրության ժամանակահատվածում գլոբալ համաշխարհային սուպեր կորպորացիաները բավականին լուրջ խնդիրներ ունեն՝ իրենց արտադրանքը վաճառելու՝ սկսած գաջեթներից և վերջացրած ամեն տեսակի անպետք, բայց «նորաձև» աքսեսուարներով: Ապրանքանիշերի (բրենդերի) և պիտակների գերիշխանության ժամանակաշրջան է: Նկատել եք, որ մարդկանց մեծամասնությունը ապրանքներ է գնում ո՛չ թե օբյեկտիվ հարմարության պատճառով, այլ հիմնականում ապրանքանիշի (բրենդի) պատճառով: Այսպիսով՝ որքան շատ է մարդը վերլուծում և քննադատորեն մտածում, այնքան ավելի դժվար է նրա ուղեղը լցնել ամեն տեսակի գովազդային աղբով: Կրթված մարդը բրենդերի, ապրանքանիշերի, պիտակների կարիք չունի: Խելացի և կրթված մարդը վատ «ապրանք» է նյութապաշտ համաշխարհային շուկայում: Այն մարդը, ով գիտի մտածել, կուլ չի տալիս այն ողջ անհեթեթությունը, որը անդադար հրամցնում են մարդկանց ինտերնետի, հեռուստատեսության և ռադիոյի միջոցով:

Այսպիսով՝ անհրաժեշտ է կրճատել մտածողների թիվը՝ նրանց փոխարինելով գովազդային հրամանով ուտողներով և կեղտոտողներով:

Աճում է հասարակություն՝ Պավլովի շան բնազդներով:

Այնպես որ, կարդացեք, զարգացեք և մտածեք հնարավորինս շատ…

Կհաղթե՛նք:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Իրականում ես չեմ կարող չհամաձայնել Ֆրենսիս Ֆուկույամայի հետ, ով պնդումէ, որ աշխարհում այսօր մեծ պատերազմ է ընթանում…

Опубликовано Arman Abovyan Среда, 27 мая 2020 г.