Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթով Հայաստան վերադարձան 225 քաղաքացիներ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերութունը ս.թ. մայիսի 27-ին ՌԴ ժամանակով ժամը 16:05-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ: