Հայ թատրոնի պարծանքը (տեսանյութ)

Աշխարհի բեմահարթակներում մենք՝ հայերս առաջիններից ենք:

Սակայն թատերագետները փաստել են, որ առաջին դերասանուհիների մուտքի առումով, մենք զիջում ենք Անգլիային, Ֆրանսիային, Իսպանիային, Իտալիային, Ռուսաստանին:

Քիչ դերասանուհիների է վիճակվել մնալ պատմության տարեգրության մեջ, և սփյուռքահայ դերասանուհիների՝ Մարի Նվարդի, Աստղիկ-Ամպեր Գանթարճյանի, Արուսյակ Փափազյանի, Ազնիվ Հրաչյայի, Սաթենիկ Չմշկյանի շքեղ աստղաբույլի մեջ իր մշտափայլ տեղն է ունի հայ թատերարվեստի գագաթներից մեկը՝ Մերոպե Գանթարճյանը, նույն ինքը՝ Սիրանույշը:

Դերասանուհին գտնում էր, որ թատրոնին է վերապահված մայրենի լեզվի պահպանման առաքելությունը:

Առ հայրենիք սիրակարոտ դերասանուհին, որ ճակատագրի բերումով ապրում էր նրա սահմաններից դուրս, տարիներ հետո պիտի խոստովաներ, որ իր տեղը հայրենիքում է, բայց ցավոք նա այդ սխալը զգում է շատ ուշ:

Մանրամասները՝ տեսանյութում