Հերոսների վրա տան դուռը փակողը դրանով իր դուռն է բացում թշնամու առաջ

Ավանդույթի համաձայն երեկ նշեցինք Սառնաղբյուրի ինքնապաշտպանական կռիվների հերոսների փառաբանման օրը։

102 տարի առաջ, երբ դրված էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, Սառնաղբյուրի ինքնապաշտպանական մարտերը Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի ճակատամարտերի հետ միասին կազմեցին մայիսյան հաղթանակների շղթան։

Հաշվի առնելով ներկա առողջապահական դրությունը՝ այս տարի մեծ միջոցառում չկազմակերպեցինք։ Քանի որ ցանկությունը մեծ էր հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին, փոքր խմբով ծաղիկներ դրեցինք և մեր խոնարհումը բերեցինք Սառնաղբյուրի ինքնապաշտպանական մարտերի մասնակիցների անմահ հիշատակին։

Դա մենք արեցինք հազարավոր մարդկանց անունից, ովքեր կցանկանային հոգով և սրտով մեզ հետ տոնել այս հաղթանակի օրը։ Մեկ դար անց ավելի ու ավելի են արժևորվում այդ ինքնապաշտպանական կռիվները։

Չեմ ցանկանում անդրադառնալ այդ մարտերի պատմությանը, քանի որ այս պահին ավելի կարևոր է այն արժեքավոր պատգամը, որը մեր պապերը մեզ փոխանցեցին.

  1. Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է։
  2. Եթե ցանկանում ես խաղաղություն, ապա նաև պետք է պատրաստ լինես պատերազմելու։
  3. Գոյություն ունի մեկ պարզ ճշմարտություն, որ պատերազմից փախչողը խաղաղություն չի գտնի։
  4. Հերոսների վրա տան դուռը փակողը դրանով իր դուռն է բացում թշնամու առաջ։
  5. Մենք պետք է փառաբանենք մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել Հայրենիքում մեր ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի ահամար։

Ավաղ, այսօր, այդ հերոսական օրերից 102 տարի անց, այս դասերը կրկին արդիական են դարձել։

Սամվել Նիկոյանի ֆեյսբուքյան էջից

Ավանդույթի համաձայն երեկ նշեցինք Սառնաղբյուրի ինքնապաշտպանական կռիվների հերոսների փառաբանման օրը։102 տարի առաջ, երբ…

Опубликовано Samvel Nikoyan Среда, 27 мая 2020 г.