Արթուր Թովմասյանն ընդունել է Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանին և Զոհված ազատամարտիկների միության նախագահ Արթուր Առուստամյանին

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 27-ին ընդունել է Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանին և Զոհված ազատամարտիկների միության նախագահ Արթուր Առուստամյանին:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել է կառույցների գործունեությունը և վստահեցրել, որ դրանք կգտնվեն իր մշտական ուշադրության և հոգածության ներքո:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և փոխգործակցության առաջարկի համար՝ հյուրերը ԱԺ նախագահին են ներկայացրել կառուցների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներն ու առանձնացրել հիմնական ուղղությունները:

Հանդիպման ավարտին Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը խորհրդարանի նախագահին պարգևատրել է «Հայրենիք և հավատ» մեդալով: