Էտալոնային է մարզն ու բնակիչը, ի՜նչ խոսք

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն ունիկալ համայնքապետ ա, բայց հերիք չի, որ Աբովյանը միակ համայնքն ա, որ պարտք չունի, ինքն էլ դեռ առաջին անգամ քաղաքապետ ընտրվելու ժամանակ տրված բոլոր նախընտրական խոստումներն անխտիր իրականացրել է, երկրորդ անգամ էլ, ի դեպ «թավշյա մեղադրանքների» ներքո վերընտրվելուց հետո ձեռնամուխ է եղել նախընտրական երկրորդ կոմպանիայում տրված խոստումների կատարմանն՝ Աբովյանի կենտրոնական այգին հրաշալի վերակառուցման ա ենթարկվում, իսկ մի հատվածում արդեն իսկ աբովյանցիները երկար երեկոներ են անցկացնում։ Բայց քաղաքապետն անկասկած խոստումների իրականացման ու ծավալած գործունեության իմաստով «զիջում» է թավշյա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին՝ էն նույն մարդուն, ով մարզպետի կարգավիճակում իր՝ դեռ առաջին հարցազրույցում խոստացել էր Կոտայքի մարզի բնակիչներից դարձնել էտալոնային քաղաքացի՝ իմ կողմից ստանալով «Էտալոնային»՝ այժմ արդեն անփառունակ բնութագրիչը։ Իսկ ինչու՞մ ա կայանում Ռոմանոսի «բարձր» արդյունավետությունը, կասեք ներդրումային հո՞սք, նոր աշխատատեղե՞ր, թավշյա խոստումների իրականացու՞մ … Շրջագայություննե՜ր (զավեշտահղումը՝ մեկնաբանություններում)։ Կասե՞ք համաճարա՞կ, չէ՜, հո բողոքի ձայն բարձրացնելու համար հավաքված քաղաքացիներ չե՞ն, որ պարետի որոշումն իբրև թե չկատարելու համար բերման ենթարկվեն, թավշյա զբոսաշրջիկնե՜ր են …

Էտալոնային է մարզն ու բնակիչը, ի՜նչ խոսք. երկու տարի անց բազմաթիվ շինծու քրեական գործեր, առերևույթ սուտ մատնություններ մարզպետի կողմից ու էլի ոչի՜նչ, ոչի՜նչ, բայց վերստին պետք է քաղաքացին դավանի քայլքին՝ էս անգամ ոչ թե գալիք վարչապետի, այլ արդեն ներկա մարզպետի հետ։

«Հող կեր, մեռի», հպարտ քաղաքացի՛։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Աբովյանի քաղաքապետ Ваагн Геворгянն ունիկալ համայնքապետ ա բայց՝ հերիք չի, որ Աբովյանը միակ համայնքն ա, որ պարտք չունի,…

Опубликовано Վահե Եփրիկյան Среда, 27 мая 2020 г.