Վրաստանում պետական սահմանները բացվելու վերաբերյալ դեռևս հստակ տեղեկատվություն չկա

Հարևան Վրաստանում կորոնավիուսային համավարակով պայմանավորված սահմանափակումներն աստիճանաբար վերացվում են:

Վրաստանում Հայաստանի դեսպանության տեղեկատվությամբ.

  • Մայիսի 29-ից կգործի ներքաղաքային հասարակական տրանսպորտը (ավտոբուսներ և մետրո)
  • Հունիսի 1-ից` բացօթյա ռեստորանները և սրճարանները
  • Հունիսի 1-ից` բոլոր տեսակի խանութները և մոլերը
  • Հունիսի 8-ից` հյուրանոցները և փակ տեսակի ռեստորաններն ու սրճարանները
  • Հունիսի 8-ից` միջքաղաքային տրանսպորտը

Պետական սահմանները բացվելու վերաբերյալ դեռևս հստակ տեղեկատվություն չկա։