Մենք հասկացանք, որ հնարավոր է՝ ստեղծվի իրավիճակ, որ արտակարգ դրությունը տևի մեկ տարի, երկու տարի (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  «Իմ քայլը» խմբակցություն  պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փոփոխությունների փաթեթին՝ հանդես եկավ ելույթով. «Քանի որ նախագիծը վերաբերում է բոլոր հանրաքվեներին, բնականաբար այն վերաբերում է նաև ապրիլի 5-ին նախատեսված և հետագայում հետաձգված հանրաքվեին: Մենք հասկացանք, որ նոր իրողություն է և հնարավոր է ստեղծվի իրավիճակ, որ արտակարգ դրությունը տևի մեկ տարի, երկու տարի»:

Մանրամասները՝ տեսանյութում