Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից, համաճարակը կավարտվի, արտակարգ իրավիճակը կավարտվի, կանեք հանրաքվե (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փոփոխությունների փաթեթին՝ հանդես եկավ ելույթով. «Ինչի՞ եք վախենում հանրաքվեից, համաճարակը կավարտվի, արտակարգ իրավիճակը կավարտվի, կանեք հանրաքվե և ժողովրդի ձայնով կորոշեք Սահմանադրական դատարանի կամ որևէ այլ ինստիտուտի խնդիրը»:

Մանրամասները՝ տեսանյութում