Այս վճռի մի շարք դրույթներ պետք է դառնան երկրի կռվաններից մեկը՝ խորհրդարանական դիվանագիտությունից մինչև գործադիր իշխանություն

Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արցախյան հարցի համատեքստում։

Այս վճռի մի շարք դրույթներ պետք է դառնան երկրի կռվաններից մեկը՝ խորհրդարանական դիվանագիտությունից, մինչև գործադիր իշխանություն։

Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը՝ նոր նախաձեռնություններով և հարցադրումներով։ Սա պետք է անել խելացի և կանոնակարգված ձևով։

Ուստի ԱԳՆ-ն պարտավոր է վճռի վերջնական տեքստը ստանալուց հետո փակ աշխատանքային քննարկում նախաձեռնել՝ հրավիրելով Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպաններին (կեցցե՜ն իրենք), առաջատար միջազգայնագետներին և իրավաբաններին, խորհրդարանական ներկայացուցիչներին՝ մշակելու համար միասնական, համակարգված եւ հիմնավոր ռազմավարություն այս հարցով։

Որպես իսկական հայ սպա, լուսահոգի Գուրգեն Մարգարյանն անգամ իր ողբերգական մահից հետո շարունակում է ծառայել Հայրենիքին։ Վառ պահեք իր հիշատակը և չմսխեք այն։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝…

Опубликовано Armen Ashotyan Вторник, 26 мая 2020 г.