«Վերելք». Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ներկայացնում է ըստ արժանվույն չգնահատված մեր հերոսներից մեկին՝ 1918 թվականի մայիսի 25-ին Ղարաքիլիսայի ճակատամարտում իր կյանքը հայրենիքին նվիրաբերած, հրետանու 25 ամյա կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցին, մարդ, ում քաջությունը եթե չլիներ, ապա չէր լինի Ղարաքիլիսայի ճակատամարտը և գուցե թե չէր լինի նաև Հայաստանի Հանրապետւթյունը: