ՌԴ-ում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը գերազանցել է վարակվածներին, մահվան դեպքերը գրեթե կրկնակի ավելացել են

Ռուսաստանում կորոնավիրուսով մեկ օրում վարակվել է 8 հազար 915 մարդ,  վարակվածների ընդհանուր թիվը հասնելով  362 հազար 342-ի:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի  տվյալները: Օրվա կտրվածքով աճը կազմել է 2.5 տոկոս՝ նախորդ օրվա 2.6 տոկոսի դիմաց:

Վերջին մեկ օրում ապաքինվել է 12 հազար 331 մարդ, որն ավելին է, քան վարակվածների թիվը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ապաքինվել է 131 հազար 129 մարդ: Մահերի թիվն ավելացել է 174-ով: Մեկ օր առաջ մահերի թիվը 92 էր: