ԱԻՊԾ կողմից ախտահանվել են ՀՀ և ԱՀ մուտք գործած շուրջ 716 տրանսպորտային միջոց

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 716 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

Մայիսի 23-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 24-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 250 տրանսպորտային միջոց, որից՝

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 82 տրանսպորտային միջոց։
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 43 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 125 տրանսպորտային միջոց:

Մայիսի 24-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 25-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 212 տրանսպորտային միջոց, որից՝

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 45 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 102 տրանսպորտային միջոց:

Մայիսի 25-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 26-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից՝

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 39 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 85 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 130 տրանսպորտային միջոց: