Ապշեցուցիչ է․ Վրաստանում 14 ժամում կորոնավիրուսի մեկ դեպք է գրանցվել

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, ապաքինվել է 11 մարդ:

Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 732 դեպք, ապաքինվել է 537 մարդ:

Կարանտինի ռեժիմում է 3076 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 300 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: