Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատված շատ քիչ դեպքեր կան. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր կան: Այս մասին Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ նիստին դիմակներով ներկայանալու համար:

Նա նշեց, որ  թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին, գրեթե միշտ՝ սկսած մարտ ամսից ավագանու բոլոր նիստերին բոլորը եղել են դիմակներով. «Այսինքն՝ պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ։ Քաղաքապետարանը նույնպես անընդհատ այդ կանոնները պահել է և փառք Աստծո, շատ քիչ դեպքեր ունենք, կարելի է ասել գրեթե դեպքեր չունենք՝ մինչև  վերջերս, հուսով եմ՝ նույն ձև կշարունակվի»,-ասաց Մարությանը: