ԱԺ նախագահը դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանին հայտարարեց նախազգուշացում

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ մայիսի 26-ի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարեց նախազգուշացում՝ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար:

«ԱԺ կանոնակարգ Սահամադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարում եմ նախազգուշացում»,-ասաց Միրզոյանը:

Պատգամավորը նիստերի դահլիճում դիմակ չէր կրում:

Արարատ Միրզոյանը նիստի սկզբում պատգամավորներին հորդորել, խնդրել էր նիստերի դահլիճում կրել դիմակ, հակառակ դեպքում ստիպված կլինի կիրառել նախազգուշական միջոցներ՝ ընդհուպ դահլիճից դուրս կհրավիրի:

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ փակ վայրերում կրելը պարտադիր է: