Բարեփոխումները սկսում ենք իրավապահ մարմնից․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սկսել է կադրերի նշանակումը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր կադրային առաջին նշանակումը կլինի ԱՀ ոստիկանությունում: Բարեփոխումները սկսում ենք իրավապահ մարմնից: Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ կտամ մի շարք սկզբունքային հանձնարարականներ ու կանեմ կարևոր հայտարարություններ:

Հանդիպմանը կարող եք հետևել ֆեյսբուքյան իմ էջով՝ ուղիղ եթերում, ժամը 15-00-ին»,-գրել Արցախի նախագահը: