Վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, Դուք ծափահարել եք, պարո՛ն Միրզոյան (տեսանյութ)

Աժ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով ԱԺ-ում դիմակ կրելուն՝ նշեց. «Ընդդիմադիր պատգամավորին Դուք հայտարարեցիք նախազգուշացում, մինչդեռ ես Ձեզ իրազեկեցի, որ Սահմանադրությամբ նման հնարավորություն մենք չունենք խորհրդարանում՝ ԱԺ սահմանադրական օրենք կանոնակարգ օրենքի նորմերը տվյալ ձևով կիրառելու համար»: Դիմելով Արարատ Միրզոյանին՝ Մարուքյանը նշեց. «Երկակի ստանդարտների այս փորձը ինչից է գալիս: Երբ բռունցքով հարձակվում են պատգամավորների վրա, բռնություն են գործադրում, ոչ մի պատգամավորի դուրս չեք հրավիրել, չէ՞, նախազգուշացում չեք հայտարարել, չէ՞, որից հետո վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, Դուք ծափահարել եք, պարո՛ն Միրզոյան: ԱԺ նախագահը գոնե ինչ-որ իրավիճակներում պետք է փորձի մնալ անաչառ»:

Մանրամասները՝ տեսանյութում