Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289 դեպք, առողջացել է 75 հիվանդ

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7 402-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4  քաղաքացի, մահացածների թիվը 91 է:

Մայիսի 26-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 39 դեպք:

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3 220, փաստացի բուժվողներինը՝ 4 052: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 52 554 քաղաքացի: